2010թ. մայիսին լիբանանա-ֆրանսիական գործարար Օմար Արֆուշը հայտարարել էր, թե «Մի երկիր արել էր հնարավորը  հաղթելու համար`մի քանի երկրներում ժյուրիի վրա ճնշում գործադրելով եւ իր դեսպանություններին թույլ տալով գումարներ ծախսել  SMS քվերակությունների համար: Այդ երկիրը Ադրբեջանն է»: Ի վերջո, հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչը, Ադրբեջանն զբաղեցրեց հինգերորդ, իսկ Հայաստանը` յոթերորդ տեղը, գրում է «Nouvelles d`Arménie»-ին:

Օմար Արֆուշը օրերս «Direct 8» հեռուստալիքիով մի շոուի ժամանակ, պատասխանելով «Եվրատեսիլ-2011»-ի մասին հարցին, ասել էր, թե  «Մենք գիտեինք, որ անցած տարի  Արբեջանը կհայտնվի առնվազն լավագույն հնգյակում … Այս անգամ կարող եմ ասել, որ նրանք դասեր էին քաղել», – ասել է գործարարը:

Բացի այդ, ըստ Արֆուշի,  «Եվրատեսիլի» կազմկոմիտեն դեռ նախօրեին գիտեր, թե ով է հաղթելու: Նրա կարծիքով` սա Ադրբեջանի համար միակ միջոցն է Եվորպայում իր երկրի մասին հիշեցնելու: Մրաժամանակ, գործարարը չի ցանկացել հաստատել փաստը, թե Ադրբեջանը  «գնել է» ձայները, քանի որ անցած տարի  այդ պատճառով տհաճություններ է  ունեցել: