Հայաստանի ընտրողներն այսուհետ կարող են ինտերնետի միջոցով հետեւել, թե   ինչպես են իր շահերը ներկայացվում խորհրդարանում, ինչքանով են ակտիվ պատգամավորները քաղաքական երկխոսություններում՝ որքան են բացակայել, ինչ ակտիվություն են ցուցաբերել եւ քանի անգամ են ելույթ ունեցել: Նման հնարավորություն է տալիս Parliamentmonitoring.am կայքը: ԱԺ գործունեության մոնիտորինգի արդյունքները ներկայացնելիս այսօր` մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Թրանսփերենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի նախագահ Վարուժան Հոկտանյանը:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» կենտրոնն ու «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին նաեւ Ազգային ժողովի աշնանային եւ գարնանային նստաշրջանների մոնիտորինգի արդյունքները, որոնք ներկայացված են համապատասպան զեկույցում: Զեկույցի առաջին բաժնում առանձնացված են մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը, լեզվի ու հանրակրթության մասին օրենքի փոփոխությունը եւ այլն։ Երկրորդ բաժնում «Ի՞նչ էին ասում եւ ի՞նչ են անում» խորագրի ներքո ներկայացված է կոալիցիայի գործունեությունը, իսկ երրորդում` «Հարցեր պատգամավորին» խորագրի ներքո ներկայացված են մի շարք պատգամավորների պատասխանները ներկայացված հարցաշարին:

Ըստ զեկույցի` խորհրդարանում անցկացվող քվեարկություններին ամենաշատը մասնակցում են ՀՀԿ-ական պատգամավորները, ելույթ ունենալիս առաջատար են ընդդիմադիր ուժերի` «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները, իսկ բացակայությունների քանակով առաջատարը ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանն է։

Նա ԱԺ աշխատանքներին գրեթե չի մասակցել: