Աշխարհի ամենահանելուկային գիտնականների մեկի` Գրիգորի Պերելմանի զուգարանակոնքը հեղեղել է ներքեւի հարկի հարեւանների տունը:

Հարեւաններն անմիջապես վազել են վեր` բողոքելու: Բայց հանճարին իզուր չէ, որ ճգնավոր են անվանում: Պարզվել է, որ նա չի բացում իր դուռը ոչ միայն համառ լրագրողների, այլեւ բոլորի առջեւ: Միայն տեղական սանտեխնիկներին է հաջողվել մեծ դժվարությամբ մուտք գործել Պերելմանի տուն:

Ի դեպ, տուժածներն այնքան էլ նեղացած չեն իրենց հանճարեղ հարեւանից: