Աշխարհահռչակ Շաոլինի վանքի վանահայր Շի Յունսինը հայտնվել է Չինաստանում մեծ աղմուկ հանած խոշորագույն սեքս-սկանդալի կենտրոնում: Օրերս որոշ լրատվամիջոցներ հայտնեցին Հենան նահանգում տեղի ունեցած ոստիկանական գործողության մասին: Ստուգվել են մերսման սրահները, կարաոկեները եւ այլ հաստատություններ, որոնց տանիքի տակ պոռնկատներ են գործել: Դրանցից մեկում ձերբակալվել է Շի Յունսինը: Հարցաքննությունից հետո նրան ազատ են արձակել:
Վանքի ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են, որ Շի Յունսինի գրաֆիկը շատ հագեցած է, իսկ Շաոլինի տարածքում 170 տեսախցիկ է դրված, որոնք կարող են ապացուցել, որ վանահայրը որեւէ տեղ չի գնացել:
Սակայն հանրությունը ծայրահեղ վատ է տրամադրված: Առավել եւս որ որոշ լրատվամիջոցներ խոսում են վանահոր ոչ այնքան բարի համբավի մասին: Չինացիներին զայրացրել է այն, որ Յունսինը վանքը ուխտատեղիից վերածել է զբոսաշրջային մեքքայի:
Վանահայրն ինքն էլ դեմ չէ թանկարժեք նվերներին, եւ վերջերս 160 հազար դոլար արժողությամբ մեքենա է նվեր ստացել:





























