Հայաստանի Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովը վաղը` մայիսի 19-ին արտահերթ նիստ է հրավիրում:
ՀԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում լինելու է երեք հարց.
1. Մանե Թամանյանի, Անի Վերանյանի, Սեւադա Պետրոսյանի ՀՀ Հանրային խորհրդին հասցեագրված, նամակ բողոքի քննարկումը (որը վերաբերվում է Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կառավարության թիվ 1 շենքի բակում Թամանյանական ճարտարապետությանը անհարիր կառուցվող նոր շենքին):
2. Ճարտարապետ Լաերտ Թովմասյանի առաջարկով Հանրապետության հրապարակում Լենինի նախկին արձանի տեղում կառուցել իր ոճով նոր ճարտարապետական կառույց:
Նաեւ Երգահան Էդգար Գյանջումյանի առաջարկով փոփոխություններ մտցնել զինանշանի, դրոշի եւ օրհներգի մեջ:
3. Ազգային դրամի զբոսայգու նախագծի հեղինակ Կարեն Կոմենդարյանի առաջարկով Երեւանի տեսարժան վայրերից մեկում կառուցել ազգային դրամի զբոսայգի:





























