«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» եւ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն մայիսի 20-ին ժամը 10:30-15:00  կազմակերպում են «Օրհուսը Հայաստանում. գնահատում է հասարակությունը» թեմայով խորհրդակցություն:

Խորհրդակցության  ընթացքում կլսեն ու կքննարկեն ՀՀ կառավարության հաշվետվությունը Օրհուսի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ եւ կտան գնահատականներ դրա վերաբերյալ:

Նշենք, որ մեր երկիրը վավերացրել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիան 2001թ.-ին: Խորհրդակցությանը հրավիրված են ՀՀ պետական կառույցների, Օրհուսի կոնվենցիայի քարտուղարության, միջազգային ու օտարերկրյա այլ կազմակերպությունների եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, որոնց մեծամասնությունն արդեն իսկ հաստատել է մասնակցության հրավերը: