Թունիսի ներքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե Մուամար Քադաֆիի ընտանիքի անդամները գտնվում են իր տարածքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ «Ալ-Ջազիրան» հայտնել էր, թե Քադաֆիի կինը` Սաֆիան, եւ դուստրը` Աիշան մի քանի օր առաջ փախել են Լիբիայից  եւ գտնվում են Ջերբայի կենտրոններից մեկում:

«Ան-Նիլ» կայքը հայտնել է, որ Սաֆիայի եւ Աիշայի հետ է նաեւ վերջինիս ամուսինը, ով վիրավորվել է ընդդիմադիր ուժերի հետ մարտերում: