ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ջոն Ա. Հեֆըրնի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը»:
Հեֆըրնը ներկայումս ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի տեղակալն է: Մինչ այդ աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը, պաշտոններ է զբաղեցրել Ճապոնիայում, Չինաստանում, Մալայզիայում:
Նշենք, որ հունիսին Մարի Յովանովիչն ավարտում է իր եռամյա առաքելությունը: Նա վերադառնալու է Վաշինգթոն, որտեղ զբաղեցնելու է Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը:





























