Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 18-ին հանդիպել է Ֆրանսիայի Սենատի անդամների եւ Ազգային ժողովի պատգամավորների հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը երկուստեք բարձր գնահատական է տրվել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատված սերտ համագործակցությանը, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:
Էդվարդ Նալբանդյանը ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացրել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Հանդիպումից անմիջապես հետո Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Վաշինգտոն, ուր կկայանան նրա հանդիպումները Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:





























