Հայաստանի ընդդիմության եւ իշխանությունների միջեւ երկխոսության գործընթացն ընթանում է ոչ այն հստակ ձեւաչափով, որն առաջարկում էր օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Այդ մասին մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է լրագրողների հետ զրույցում:

Այդ կապակցությամբ, նա ընդգծել է, որ նպատակահարմար չի համարում միջամտել գործընթացին: «Միջնորդ դառնալու պատրաստակմության մասին իմ հայտարարությանն այնպիսի գործընթացներ եւ արձագանք հետեւեց, որոնք ինձ հնարավորություն են տալիս պաուզա վերցնել եւ հետեւել` կլուծվե՞ն արդյոք հարցերը, կապված կոնկրետ անձանց հետ, որոնց իրավունքների պաշտպանության համար էլ ես միջնորդության հանձնառություն էի վերցրել»,- պարզաբանել է Անդրեասյանը: