Թուրքական Milliyet-ի թղթակից Մելիհ Աշըքն անդրադարձել է Թուրքիայում ինտերնետ ռեսուրսների նկատմամբ օրեցօր աճող գրաքննությանը՝ մեջբերելով  «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Մուղլայից ընտրված պատգամավոր Գյուրոլ Էրգինի հետ տեղի ունեցածը։

Թուրք պատգամավորը պատմել է, թե mynet համակարգով ինտերնետ է մտել, որի ընթացքում հանդիպել է երգիծական Gırgır շաբաթաթերթի մի հրապարակման, որը վերնագրված է եղել. «Էրդողանի արձագանքին արժանացող սեքս շապիկ (ամսագրի)»։

«Հետաքրքվեցի, թե ինչպիսի ծաղրանկար է այդ ամսագրի էջին՝ սեղմելով վերնագրի վրա։ Սակայն հրապարկման եւ ծաղրանկարի փոխարեն դիմացս հայտնվեց Թուրքիայի խորհրդարանի լոգոն՝ «սահմանափակ հասանելիություն» գրությամբ։  Այսինքն՝ Թուրքիայի խորհրդարանը գրաքննության է ենթարկել Էրդողանի մասին գրված հրապարակումներն ու ծաղրանկարները։ Չնայած գրաքննությանը, էկրանի մի հատվածում հայտնվել էր մի պատուհան, որտեղ պահանջվում էր լրացնել անձնական տվյալները՝ հրապարակումն ընթերցելու համար։ Բոլոր տվյալները լրացնելուց հետո էլ կրկին հնարավոր չեղավ բացել անհրաժեշտ հրապարակումը»,-նշել է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Գյուրոլ Էրգինը։