Միջազգային հանրության շրջանում առավել տարածված կարծիքներից է, որ եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա դա կարագացնի խաղաղ կարգավորման տապալման եւ պատերազմի վերսկսման գործընթացը։ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում մայիսի 19-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Անդրիաս Ղուկասյանը։
«Չնայած Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում ասում է, որ կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանը շարունակում է չարաշահել պատերազմի վերսկսման գաղափարը։ Այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի լեգալիզացրել Լեռնային Ղարաբաղի հետ իրական միացման, մեկ պետական մարմին դառնալու գործընթացը։ Ճիշտ է, այսօր էլ Հայաստանը եւ ԼՂ-ն միասնական են, սակայն այդ գործընթացը լեգալիզացման կարիք ունի»,- շեշտեց Անդրիաս Ղուկասյանը։
Ամփոփելով՝ միջազգային իրավունքի մասնագետը տեսակետ հայտնեց, որ ԼՂ հակամարտության լուծման ճանապարհին Հայաստանը պետք է ջարդի եւ վերանայի 15-20 տարի առաջ ձեւավորված եւ «ճամպրուկում հավաքած կարծրատիպերը»։ «Հակամարտության լուծման ճանապարհին լուծման նոր տարբերակներ գտնելը ժամանակի մարտահրավերներից է»,- նշեց Ղուկասյանը։





























