Մայիսի 16-ին թուրքական Բոդրում քաղաքում կայացել է գեղեցկության եւ նորաձեւության «WLBF 2011» մրցույթը, որտեղ հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ, «Միսս զբոսաշրջություն-2009» մրցույթի հաղթող Եկատերինա Գրուշանինան:
Մրցույթը կազմակերպել է Աշոտ Խաչատրյանը, ով 1998-ից նման մրցույթներ է կազմակերպում ողջ աշխարհով մեկ եւ միջազգային մի շարք մրցույթների ազգային տնօրենն է: Մրցույթն անցկացվել է 7-աստղանի «BAYA BODRUM HOTEL» հյուրանոցում: Միջոցառման ժամանակ ներկայացվել է Սիրիան ներկայացնող հայտնի դիզայներ Գեւորգ Շադոյանի նոր հավաքածուն:





























