Հայաստանի ԱԳՆ-ն ներկայումս քննարկում է մի շարք միջազգային կազմակերպությունների անդամակցելու հարցը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը։
Նա նշեց, որ ներկայումս հանրապետությունն անդամ է 75 միջազգային կազմակերպությունների, սակայն այս ցուցանիշը կարող է փոփոխվել։
Մանասարյանը նաեւ հայտնեց, որ 2010-ին միջազգային կառույցներին Հայաստանը 1,2 մլրդ դրամ անդամավճար է մուծել, ինչը 2009 թվականի ցուցանիշից ավել է 352 մլն դրամով։ Դա, փխնախարարի խոսքով, պայմանավորված է դոլարի կուրսի բարձրացմամբ:





























