Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ կա տեղադրված եւ այն պետք է պայթի:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:

Օդանավակայանից բոլորին տարհանել են, որտեղ ժամանած սակրավորները, նաեւ ՊՆ աշխատակիցները վարժեցված շների օգնությամբ որոնողական աշխատանքներ են իրականացնում, պարզելու համար` ահազանգը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե` ոչ:

Այստեղ է ժամանել Ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, նաեւ քննչական մարմնի ներկայացուցիչները` ԱԱԾ աշխատակիցները:

Այստեղ են եկել նաեւ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչները, նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Վանիկ Թանգամյանի գլխավորությամբ:

Լուսանկարները   եւ   տեսանյութը՝   Գագիկ   Շամշյանի