Իրաքի հյուսիսում տեղի ունեցած երկու պայթյունի զոհ է դարձել 17 մարդ, տասնյակները վիրավորվել են։
Պայթյունները որոտացել են Քիրքուք քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ՝ փոքր դադարներով։ Նախնական տվյալներով, առավել հզոր պայթուցիկ սարքը գործի է դրվել ոստիկանական բաժանմունքի մոտ կայանված ավտոմեքենայում։ Զոհվածների մեծ մասը ոստիկաններ են, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Որոշ տվյալներով, նույն քաղաքի ոստիկանական մեկ այլ բաժանմունքի մոտ հնչել է եւս մեկ պայթյուն։
Ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։
Հատկանշական է, որ Քիքուք քաղաքի արաբ եւ քուրդ բնակիչների միջեւ լարված հարաբերություններ են հաստատված։





























