ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, նրա ծննդյան վկայականի պատկերով շապիկներ է սկսել վաճառել նախագահի նախընտրական շտաբը: Շապիկների վրա կա նաեւ Made in USA մակագրությունը: Շապիկն արժե 25 դոլար:

Հատկանշական է, որ շապիկները վաճառքի են հանվել այն բանից հետո, երբ Օբաման ստիպված եղավ հրապարակավ ներկայացնել իր ծննդյան վկայականը: Բանն այն է, որ որոշ քաղաքական գործիչներ պնդում էին, որ ԱՄՆ ներկայիս նախագահը ԱՄՆ-ում չի ծնվել, իսկ դա նշանակում է, որ նա իրավունք չուներ ընտրվել երկրի նախագահ:

Ներկայումս Օբաման միակ գրանցված թեկնածուն է ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրություններում: