Գերմանական ընկերություններից մեկի ղեկավարությունն իր աշխատակիցներին լավ աշխատանքի համար ուղարկել է հունգարական հանգստավայր` տասնյակ մարմնավաճառների հետ: Hamburg Mannheimer ընկերության աշխատակիցների սկանդալային ուղեւորությունը կայացել է 2007-ի հունիսի 5-ին, սակայն լրագրողներն այդ մասին իմացել են միայն հիմա, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Բուդապեշտ են մեկնել շուրջ 100 տղամարդ եւ նրանց զվարճացնող 20 մարմնավաճառ:

Կազմակերպիչները հատուկ անկողիններ են հակտացրել, սիրային հանդիպումների համար: Ամեն մի սիրային հանդիպումից հետո մարմնավաճառի ձեռքի վրա հատուկ նշան են արել, որպեսզի պարզեն, թե նրանցից ով է ավելի ցանկալի եղել:

Ընկերությունում հայտարարել են, որ ցավում են տեղի ունեցածի համար, դա համարելով «ընկերության իրավական հիմքերի խոշոր խախտում»:

Այս այցելության կզմակերպիչներն արդեն ազատվել են աշխատանքից, սակայն նրանց ազատել են որ այդ ուղեւորության պատճառով: