Playboy ամսագրի ընթերցողներին անակնկալ է սպասվում: Ղեկավարությունը որոշել է ինտերնետում տեղադրել ամսագրի բոլոր համարները, որոնք հրատարակվել են իր գոյության 57 տարիների ընթացքում: Խմբագրությունը խոստանում է, որ կայքում կտեղադրի որոնողական համակարգ ըստ հարցազրույցների եւ ըստ նյութերի հեղինակների:

Արխիվի բաժանորդագրության արժեքը կկազմի ամսական 8, իսկ տարեկան` 60 դոլար:

Հիշեցնենք, որ Playboy-ն սկսել է տպագրվել 1953 թվականից: