«Բժիշկ Մահը»` նախկին բժիշկ Ջեք Գեւորգյանը հայտնվել է հիվանդանոցում` թոքաբորբ ու երիկամային հիվանդություն ախտորոշմամբ, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Գեւորգյանը գտնվում է Միչիգանի Դեթրոյթ քաղաքի William Beaumont հիվանդանոցում:

Ջեք Գեւորգյանը էֆթանազիայի համոզված կողմնակից է եւ պայքարում է դա օրինականացման համար: 1990-ից 1998 թվականները նա օգնել է 130 հիվանդի` հեռանալ կյանքից: Ինքնասպանների դիակները Գեւորգյանը թողնում էր հյուրանոցներում, հիվանդանոցների ընդունարաններում եւ դիահերձարաններում:

Գեւորգյանի դեմ մեղադրանքներ հնարավոր է եղել առաջադրել միայն 1999թ., երբ իրավապահների ձեռքին հայտնվել է 52-ամյա Թոմաս Յորքի ինքնասպանության տեսագրությունը: Գեւորգյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման եւ ազատության մեջ էր հայտնվել 2007թ.:

2010թ. էկրաններ էր բարձրացել «Դուք չգիտեք Ջեքին» ֆիլմին, որում Գեւորգյանի դերը կատարել է հոլիվուդյան աստղ Ալ Պաչինոն: