Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի պաշտոնում ԱՊՀ-ի կողմից առաջադրված միացյալ թեկնածուն խոստանում է «չսոսնձվել» սպասուհիներին, եթե դառնա հիմնադրամի ղեկավար:

«Սպասուհիներին չեմ «սոսնձվի», դա հաստատ»,- ասել է Գրիգորի Մարչենկոն, ով ներկայումս զբաղեցնում է Ղազախստանի Ազգային բանկի ղեկավարի պաշտոնը:

Մարչենկոն կարծում է, որ խոշոր զարգացող երկրների ներկայացուցիչը լավ շանսեր ունի զբաղեցնել ԱՄՀ ղեկավարի պաշտոնը:

Նրա թեկնածությունը մայիսի 19-ին առաջադրել են ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում:

Նախկին տնօրեն Դոմինիկ-Սթրոս-Կանի նկատմամբ ԱՄՆ-ում հետաքննություն է ընթանում` սեռական բռնությունների մեղադրանքով: