Հայտնի է դարձել, որ Վլադիկավկազի գիշերային ակումբներից մեկում գնդակահարվել է Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի զարմիկը, ով նաեւ նրա թիկնազորի պետի տեղակալն էր: Նախագահի եւ սպանված թիկնապահի միջեւ ազգակցական կապի մասին ԻԱՏՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից:

Կոկոյտիի բարեկամ Ալի Քաբուլովին եւ 32-ամյա Օլեգ Իկաեւին սպանած անձը մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Նախնական տվյալներով, ակումբում սկսված վիճաբանության ընթացքում թիկնապահներն իրենց շատ վատ են պահել, սպառնացել են հաշվեցուցակային ատրճանակով: Տղամարդն էլ խլել է նրանցից մեկի զենքն ու գնդակահարել երկուսին:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, միջադեպը տեղի է ունեցել գիշերը, «Ռետրո» գիշերային ակումբում: