Վրաստանի ներկայիս ղեկավարության տապալումից հետո, նախագահ կդառնա նա, ում կընտրի ժողովուրդը: Այս մասին հայտարարել է «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, Facebook սոցիալական ցանցում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է վրացական «Մեդիանյուզ» լրատվական գործակալությունը:
Անդրադառնալով իր անցած ուղուն, Բուրջանաձեն նշել է, որ գուցե սխալներ նախկինում թույլ է տվել, բայց մեղք երբեք չի գործել: Նա հայտարարել է, որ զղջում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին կատարած իր հայտարարությունների համար: (Այդ օրը )
«Ես իրոք զղջում եմ իմ կատարած հայտարարությունների համար, եւ անպայման եթե կարողանայի, կփոխեի իմ մի քանի քաղաքական որոշումները»,-հայտարարել է կուսակցության նախագահը:
Խորհրդարանի նախկին խոսնակի խոսքով, մայիսի 21-ին կայանալիք բողոքի ակցիայի ժամանակ, իշխանությունների կողմից սադրանք է սպասվում:
Նշենք, որ մայիսի 19-ին երեկոյան ժամը 23:00-24:00-ին Վրաստանի Նինո Բուրջանաձեն Facebook սոցիալական ցանցի միջոցով պատասխանել է բնակչության հարցերին:




























