Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի նախատեսվող եռակողմ հանդիպման մասին:

Նախագահի հանդիպումը կայանալու է հունիսին, մայիսի 20-ին Trend-ին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը վերջին անգամ հանդիպել են նման ձեւաչափով մարտի 5-ին Սոչիում:

Բանակցությունների արդյունքում հայտարարություն էր ընդունվել: