Հայաստանի ԳԱԱ-ում մայիսի 20-ին կկայանա Հայաստանի Կարմիր գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

Կարմիր գիրքը կազմված է Բնության պահպանության միջազգային միության սահմանած միջազգային չափորոշիչներով։

Հայաստանի Կարմիր գրքի երկրորդ հրատարակությունում ներառված է 452 բուսատեսակ, սնկերի 40 տեսակ, 308 կենդանատեսակ, հայտնում է ԳԱԱ մամուլի ծառայությունը։