Արաբական երկրներից մարդկային ներհոսքը վերահսկվում է, բոլոր այդ ռիսկային երկրները (որտեղ հեղափոխական իրավիճակներ են առաջացել) ընդգրկված են այն ցանկում, որոնց քաղաքացիներին  առանց մուտքի վիզայի իրավունք չի տրվում մուտք գործել հանրապետություն: Այսօր` մայիսի 20-ին լրագրողների հետ զրույցում աաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Նշենք, որ նրա առաջարկով կառավարությունն այսօր հավանություն տվեց «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով ազգությամբ հայերը կարող են Հայաստան մուտք գործել պարզեցված ընթացակարգով` առանց հատուկ հրավերի: Գործող օրենքով` կառավարությունը սահմանել է 17 երկրների ցանկ, որի քաղաքացիներն առանց հատուկ վիզայի Հայաստան մուտք գործելու իրավունք չունեն: Բայց այդ պատճառով խնդիրներ էին առաջանում մեր հայերնակիցների հետ, որոնք բնակվում էին այդ երկրներում: Օրենքի փոփոխությամբ հայերին կտրվի արտոնություն, որ կարողանան հենց օդանավակայնում ստանալ մուտքի վիզա եւ մուտք գործել Հայաստան: Այդ երկրների մյուս քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները ուժի մեջ կլինեն:

Ըստ ոստիկանապետի` օրենքում կկատարվեն նաեւ այլ փոփոխություններ: Մասնավորապես` ԱՊՀ երկրների քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են Հայաստանում մնալ ոչ թե 90, այլ մինչեւ 180 օր:

Պարզեցվելու է նաեւ Հայաստանից հեռանալու ընթացակարգը նրանց համար, որոնք ժամանակին չեն կարողացել օրինական երկարաձգել Հայաստանում մնալու ժամկետը: Ոստիկանապետի խոոսքով` այդ դեպքերում դեպորտացիայի խնդիր առաջ չի գա: