Թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչները ժխտել են այն տեղեկությունը, ըստ որի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու նախաստորագրված արձանագրությունների ստորագրման հարցը ետընթաց է ապրում, — այս մասին հայտնում է «Zaman» թերթը։

Այնուամենայնիվ, նույն աղբյուրների համաձայն, իրադարձությունների այսպիսի շրջադարձը պետք չէ 100 տոկոսով ժխտել։ Պարբերականը մեջբերում է Թուրքիայի կառավարության մի պաշտոնյայի, ում խոսքերը բերում են նրան, որ արձանագրությունների ստորագրման հնարավոր հետաձգման վերաբերյալ կարելի է խոսել միմիայն տրամաբանության կանոնների համաձայն, քանի որ Շվեյցարիայի ներկայացուցիչները աշխատաում են հրավիրվածների ցուցակի, ինչպես նաեւ ճշգրիտ տեղի եւ ժամկետի շուրջ, որտեղ տեղի կունենա արձանագրությունների ստորագրումը։

«Անկարան իր հերթին ոչ մի խնդիր չի տեսնում, որը կարող է խոչընդոտել այս գործընթացին։ Մենք պատրաստ ենք մեկնել Շվեյցարիա»,-ասել է նա։

Պարբերականը մեջբերում է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ով երկուշաբթի որը «France Press» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է.

«Մենք մտադրված էինք այս ամբողջ գործընթացում առաջընթաց ապրել եւ այդ կարծիքին ենք նաեւ այժմ։ Հուսով ենք, որ թուրքական կառավարությունը մոտակա օրերին եւ ամիսներին նույնպես կունենա այդ նույն դիրքորոշումը»։