Ամերիկացի քարոզիչ Հարոլդ Քեմփինգը, ով պնդում էր, որ աշխարհի վերջը գալու է 2011 թվականի մայիսի 21-ին՝ ԱՄՆ արեւմտյան ափի ժամանակով 18։00-ին (Երեւանի ժամանակով առավոտյան 7-ին), կրկին սխալվել է։ Այս չիրականացած կանխատեսումը դարձել է 89-ամյա հոգեւորականի երկրորդ ձախողումը։

Ծերունին հավատացնում էր, որ հենց մայիսի 21-ին է Հիսուս Քրիստոսը երեւալու մարդկանց, եւ այդ օրն է լինելու Ահեղ դատաստանը։ Քեմփինգի խոսքով, ճիշտ օրն իրեն հաջողվել է պարզել աստվածաշնչի օրիգինալ վերծանման շնորհիվ, գրում է РБК-ն։

Նրա պնդմամբ, դրախտում հայտնվելու երանությանը կարժանանա Երկրագնդի բնակչության ընդամենը 2 տոկոսը։

Նշենք,որ ավելի վաղ Քեմփինգը Հիսուս ՔԷրիստոսի երկրորդ գալստյան օր նշել էր 1994 թվականի սեպտեմբերի 6-ը։