Եգիպտոսը պնդում է օտարերկրացիների համար հագուստ կրելու նոր կարգ մտցնել: Նման նորարարությունը արաբական պետությունների պատասխանն է Ֆրանսիայի նախագահի` փարաջան արգելելու որոշմանը:
Այսպիսով, զբոսաշրջիկները հասարակական վայրերում պետք է հայտնվեն միմիայն ծնկները ծածկող կիսաշրջազգեստներով եւ ոչ բաց կոֆտաներով: Կանայք նաեւ չպետք է տաբատ եւ կարճաթեւ շապիկ կրեն: Եգիպտոսի բնակիչները կանանց համար ընդհանրապես իդեալական են համարում փարաջան:
Ինչպես հաղորդում է «News BCM»-ն, փորձագետները մտավախություն են հայտնում, որ այդ նախաձեռնությունն էլ ավելի կնվազեցնի զբոսաշրջիկների` առանց այն էլ անկարգությունների պատճառով պակասած հոսքը, իսկ քաղաքագետներն ընդհանրապես այդ երկրում զբոսաշրջության ավարտ են կանխատեսում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայում ապրիլի 11-ից ուժի մեջ է մտել հասարակական վայրերում մահմեդական հագուստ կրելն արգելող օրենքը: Օրենքի խախտման դեպքում կկիրառվի տուգանք` 150 եվրոյի չափով:



























