ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի համոզմամբ, տնտեսական ճգնաժամի հետեւանքները հասարակության համար մեղմելու միակ հնարավարությունը փոքր եւ միջին ձեռներեցության նկատմամբ հարկային բեռի թեթեւացումն է: Նրա խոսքով, «փոքր եւ միջին բիզնեսը այն շարժիչ ուժն է, որ կարող է դուրս բերել Հայաստանը տնտեսական ճգնաժամից: Դրա համար շատ կարեւոր է, որ կառավարության կողմից ուժեղացվեն քայլերը այդ սեկտորի զարգացման ուղղությամբ, դա կարող է լուծել նաեւ գործազրկության խնդիրը»:
Միաժամանակ Ս. Կապինոսը գտնում է, որ բյուջետային բացը պետք է լրացնել խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելով եւ նրանց թերավճարների հարցը լուծելու ճանապարհով: Իսկ ահա, Համաշխարհային բանկի փորձագետ Կարեն Գրիգորյանի կարծիքով, շատ կարեւոր է միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկերի հավասարաչափ եւ նպատակային բաշխումը:
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ից, ԲՀ-ից ու Ռուստանից Հայաստանն ստացել է ավելի քան 1,5 միլիարդ դոլրի վարկային օժանդակություն:



















