Յակուտիայի Տոմպոնի շրջանի Խանդիգա գյուղում տեղացիների եւ հայերի միջեւ զանգվածային բախում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է SakhaNews-ը, ամեն բան սկսվել է նրանից, երբ շինարարական ընկերություններից մեկի ղեկավար Ռաֆիկ Մանուկյանը մայիսի 6-ին եկել է հանգստի գոտի, որը տեղացիները «Ուղղաթիռային հրապարակ» են կոչում, եւ ավտոմեքենայի լուսարձակի լույսն ուղղել ֆուտբոլ խաղացողների ուղղությամբ։ Առաջին  խնդրանքին՝ անջատել լուսարձակները, տղամարդն արձագանքել է, սակայն երկրորդի ժամանակ՝ անջատել բարձր ձայնով երգող մագնիտոֆոնը, անհաղորդ է մնացել։

Լեզվակռիվը վերաճել է ծեծկռտուքի, Մանուկյանը կանչել է իր այլ հայրենակիցներին, իսկ հանգստացողների թվում եղած ոստիկան Անդրեյ Շիրշովը, ով փորձել է միջամտել ծեծկռտուքին, հայտնվել է հիվանդանոցում։

Խառնաշփոթն այսքանով չի ավարտել։ Մայիսի 9-ի գիշերը երիտասարդների խումբը մոտեցել է հանրակացարանին, որ բնակվում են շինարարները եւ շինության ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել։ Այնուհետեւ այրել են Ռաֆիկ Մանուկյանի եղբորը՝ Արմենին պատկանող «Տոյոտա Լենդ Քրուզեր» ավտոմեքենան։ Մեքենան ամբողջովին այրվել է։

Մանուկյանի նկատմամբ քրգործ է հարուցվել։