Ադրբեջանական սադրիչ գործողությունների ակտիվացման մեջ մեղավոր է հայկական դիվանագիտության պասիվությունը։ Մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)։
Նրա խոսքով, Ադրբեջանը միջազգային ասպարեզում ակտիվորեն լոբբի է անում հայկական կողմի թույլ «կետերը», այն դեպքոմ, երբ Եևրեւանն այս հարցում հետ է մնում Բաքվից եւ ակտիվորեն չի բարձրացնում ադրբեջանական ագրեսիայի հարցը։
«Մեր դիվանագետները պետք է դուրս գան ստվերից եւ ակտիվ պայքար սկսեն»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ Երեւանը շատ հանգիստ է արձագանքում օտարերկրացի հեղինակավոր քաղաքական գործիչների՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարություններին, փոխարենը Հայաստանում հավատարմագրված այդ երկրների պաշտոնական ներկայացուցիչներից պարզաբանումներ պահանջելու։
«Պետք չէ ապրել Լեոպոլդ կատվի սկզբունքով, պետք է պայքարել սեփական իրավունքների համար»,- ամփոփեց Կոմանդոսը։



























