Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի օպերատոր TEPCO ընկերությունը հայտարարել է ռադիոակտիվ ջրի լայնածավալ արտահոսքի մասին: Ընկերության տվյալներով, ռադիացիայի մակարդակը գերազանցում է թույլատրելի նորման 100 անգամ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:

TEPCO-ի տվյալներով, արտահոսքը, որ հայտնաբերվել էր մայիսի 11-ին, սկսվել էր նախորդ օրը, վաղ առավոտյան, եւ տեւել մոտ 41 ժամ:

Երրորդ էներգաբլոկից ծովն է թափվել մոտ 250 խմ ռադիոակտիվ ջուր` 20 տերաբեկերել ռադիոակտիվ նյութերով:

Նշենք, որ նախօրեին TEPCO ընկերության նախագահ Մասատակի Սիմիձուն պատասխանատվություն է ստանձնել վթարի համար եւ հրաժարական է տվել: