Թուրքիայի Ստամբուլ քաղաքում արդեն երկրորդ օրն է շարունակվում են բողոքի ակցիաները ընդդեմ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված համաժողովների դեմ։ Հոկտեմբերի 7-ին կրկին ցուցարարները հավաքվելով սկսել են իրենց ավերածությունները։ Սկզբնական շրջանում հավաքվել են Փանգալթը թաղամասում եւ հետո փորձել մտնել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ թաղամաս։ Մոտ 200 ցուցարարներ Ֆերիքյոյ թաղամասում կոտրել են բանկերի, խանութների պատուհանները, հարձակվել փողոցով անցնող ոստիկանական ավտոմեքենաների վրա եւ քարկոծել։

Ոստիկանությունը ցուցարարներին կանգնեցնելու համար օգտագործել է ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Որոշ հատվածներում ոստիկանությունը օդ է կրակել։ Ոստիկանությունը ձերբակալել է մոտ 10 հոգու։