Ճապոնական Հոնսյու կղզու մոտ 5,8 մագնիտուդով երկրաշաժ է տեղի ունեցել, տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը: Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Տոկիոյից 89 կմ հեռավորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում, ցունամիի վտանգի մասին եւս չի հայտարարվել:

Օդերեւութաբանական վարչության կանխատեսումներով` այդ տարածաշրջանում առաջիկայում կպահպանվի սեյսմակտիվությունը:

Բացի այդ, մայիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 06:37-ին 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայից հարավ ընկած հատվածում:

Նույն օրը 6,1 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում` նորզելանդական Կերմադեկ կղզիներից հյուսիս-արեւելք: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: