Նյու Յորքում ինքնասպան է եղել ՄԱԿ-ի առաքելության կազմում գտնվող բրիտանացի դիվանագետ Թոմաս Հերդի կինը:

46-ամյա Քեթրին Հերդը ցած է նետվել մայիսի 21-ի առավոտյան`Մանհեթենի բնակելի տներից մեկի տանիքից: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է, գրում է  Lenta.ru-ն:

Ինքնասպանության մասին լրագրողներին հայտնել են ոստիկանությունից: Հերդը ցած է նետվել այն տան տանիքից, որտեղ բնակվել է: Հաղորդվում է, որ նա  ոչ մի երկտող չի թողել: Հարեւանների վկայությամբ`տիկինը բավական երջանիկ մարդու տպավորություն է թողել:

Ի դեպ, նա հինգ երեխա է ունեցել: Հայտնի է նաեւ, որ հաջորդ շաբաթ Քեթրինն ընտանիքի հետ պետք է վերադառնար Մեծ Բրիտանիա, քանի որ ամուսնու դիվանագիտական առաքելությունն ԱՄՆ-ում ավարտվում էր: