Եգիպտոսում առաջին մահվան դատավճիռն է կայացվել` բողոքի ակցիայի մասնակիցների վրա կրակելու գործով:  Կահիրեի դատարանը նման դատավճիռ է կայացրել ոստիկանության սերժանտ Մուհամեդ Մունիմի նկատմամբ:

Հետաքննության տվյալներով նա մեղավոր է 18 մարդու սպանության մեջ, որոնք գրոհել էին ոստիկանական բաժանմունքներից մեկը:

Մեղադրյալը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ, իսկ նրա շահերը դատարանում ներկայացրել են փաստաբանները: 

Նշենք, որ Եգիպտոսում  2011թ. հունվարից սկսվել էին զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք հանգեցրեցին 1981թ-ից իշխանության գտնվող Հոսնի Մուբարաքի հրաժարականին: