Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի իշխանությունները պաշտոնապես հրաժարվել են Միջազգային օլիմպիական կոմիտե հայտ ներկայացնել` ամառային Օլիմպիադա-2020-ի անցկացման համար: Այսպիսի որոշում են կայացրել Հիրոսիմայի եւ Նագասակիի քաղաքապետերն, ինչպես նաեւ 15 այլ տեղական հաստատությունների` ֆինանսական միջոցների սղության պատճառով:
Ավելի վաղ` ապրիլին Հիրոսիմայի նորընտիր քաղաքապետ Կաձումի Մացուին հայտնել էր, որ շուտով կհայտնի իր դիրքորոշումը Օլիմպիադա-2020-ը Ճապոնիայում անցկացնելու վերաբերյալ: Մինչ այդ պաշտոնում ընտրվելը նա կտրականապես դեմ էր հայտ ներկայացնելուն, մինչդեռ նրա նախորդը` Տադատոսի Ակիբան կողմ էր Օլիմպիական խաղերի անցկացմանը:
Այսօր տեղի ունեցած լրացուցիչ քննարկման արդյունքում Հիրոսիմայի եւ Նագասակիի իշխանությունները որոշել են ցրել քաղաքային նախորդ իշխանության կողմից կազմավորված նախապատրաստական կոմիտեն, որը պետք է օլիմպիական խաղերի անցկացման համար համապատասխան հայտ ներկայացներ ՄՕԿ:



























