Բահրեյնի հատուկ դատարանը քննարկել է շիական համայնքի ներկայացուցիչ երկու ցուցարարների  նկատմամբ կայացրած վճռի դեմ  ներկայացված վերաքննիչ բողոքը: Դատարանը անփոփոխ է թողել վճիռը, ըստ որի ցուցարարները դատապարտվել էին  մահապատժի`զանգվածային գործողությունների ժամանակ երկու ոստիկանների սպանության համար:

Ալի  Աբդուլա Հասան ալ-Սինդասը եւ Աբդուլազիզ  Աբդուլիրդա Իբորահիմ Հուսեյնը ավտոմեքենաներով գրոհել են ոստիկանների վրա, ինչի հետեւանքով ոստիկանության աշխատակիցները զոհվել են: 

Առաջին ատյանի դատարանը մահվան էր դատապարտել  երկու շիաներին, սակայն վերաքննիչ դատարանը դատավիճռը վերանայել էր եւ դատապարտել նրանց ցմահ բանտարկության:

Ավելի վաղ մահապատժի են դատապարտվել ոստիկանության աշխատակիցների սպանության մեջ մեղադրվող եւս երեք ցուցարարներ:   Միջազգային կազմակերպությունները, մասնավորապես Amnesty International-ը, դատապարտել է ցուցարարների նկատմամբ կայացված դատական որոշումը: