ԱՄՆ-ի եւ Եվրոպայի, ինչպես նաեւ Պարսից ծոցի դիվանագետներն ուղղաթիռներով  տարհանվել են դեսպանատնից` Եմենի մայրաքաղաք Սանայում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխանությունը Եմենի նախագահից ընդդիմությանը փոխանցելու շուրջ ընթացող բանակցությունները կրկին դադարեցվել էին, գրում է Gazeta.ru-ն:

Բանակցությունների ընթացքում, երկրի նախագահ Աբդալլա Սալեհին աջակցող զինված ուժերը շրջափակել են դիվանագիտական ներկայացուցչության շենքը, որտեղ գտնվել են դիվանագետները: Միաժամանակ, քաղաքում շարունակվում են ընդդիմության հանրահավաքները: