Պարսից ծովի արաբական երկրների համագործակցության խորհուրդը հայտարարել է Եմենում խաղաղ կարգավորման նախաձեռնությունը հետ կանչելու մասին, քանի որ այդ երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը հրաժարվել է ստորագրել իշխանությունը հանձնելու մասին համաձայնագիրը:

«Պարսից ծովի արաբական երկրների համագործակցության խորհուրդը անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով  որոշում է ընդունել հետ կանչել նախաձեռնությունը», -  նշվում է Խորհրդի անդամների հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Պարսից ծովի արաբական երկրների համագործակցության խորհրդի առաջարկած համաձայնագրով նախատեսված է, որ Եմենի նախագահը մեկ ամսվա ընթացքում իշխանությունը խաղաղ կերպով կփոխանցի ընդդիմությանը` հետապնդումներից խուսափելու պայմանով:

Մայիսի 21-ին համաձայնագիրը ստորագրվել է ընդդիմության կուսակցության ներկայացուցիչների կողմից ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների դեսպանների ներկայությամբ: Սակայն մայիսի 22-ին Եմենի նախագահը հրաժարվել է փոխանցել իշխանությունը, եւ Արեւմուտքի ու Պարսից ծոցի երկրների դիվանագետների ջանքերը` Սելեհին իր ստորագրությունն այդ փաստաթղթի տակ դնելու փորձերն ապարդյուն են անցել: