Համաձայն Wikileaks սկանդալային կայքի հրապարակումների, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները ֆինանսավորել են Պակիստանում գործող ահաբեկչական ցանցը, որը միաժամանակ զբաղվել է 8 եւ ավելի տարեկան երեխաների հավաքագրմամբ` դիվերսիոն եւ ահաբեկչական գործունեությամբ զբաղվելու նպատակով:

Նշվում է, որ երկու պետություններն էլ տարեկան 100 միլիոն դոլար են ուղղորդել Պակիստանի Փենջաբի նահանգում գործող ծայրահեղական կազմակերպություններին:

Ինտերնետային կայքի նյութերում միաժամանակ ասվում է, որ ֆինանսավորումը կազմակերպվել է կրոնական եւ բարեգործական կազմակերպությունների միջոցով, որոնք աջակցություն են ստացել Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի կողմից: Նշված երկրների իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել հիշյալ տեղեկատվությունը: