Կիրակի օրը Նյու Յորքում ինքնասպան է եղել Grammy-ի եւ «Օսկարի» դափնեկիր ամերիկացի կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Ջոզեֆ Բրուսքը:

Ոստիկանությունը հայտնաբերել է 73-ամյա Բրուքսի մարմինն իր Մանհեթենի բնակարանում `ցելոֆանե տոպրակը գլխին եւ սրբիչը վզին: Ոստիկանները նաեւ հայտնաբերել են գելիով բալոն, որին ամրացված է եղել խողովակ եւ կոմպոզիտորի վերջին նամակը: Նամակի բովանդակությունը չի հրապարակվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բրուքսը Grammy  եւ «Օսկար» է ստացել 1977 թվականին You Light Up My Life («Դու լուսավորեցիր իմ կյանքը») երգի համար:  Կոմպոզիտորը նաեւ հեղինակել է նույնանուն ֆիլմի սցենարը եւ հանդես է եկել որպես պրոդյուսեր:

Associated Press-ի տվյալներով, 2009 թվականին Բրուքսը ձերբակալվել է կանանց բռնաբարելու մեղադրանքով, որոնց նա հրավիրում էր տուն ձայնը ստուգելու պատրվակով: Կոմպոզիտորը մահացել է մինչեւ այդ գործով դատական նիստի մեկնարկը: