Մայիսի 22-ին ժամը 20:00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ռուս դիվանագետը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոճանապարհի 27-րդ կմ-ում, ՌԴ քաղաքացի 38-ամյա Ալեքսան Կուչմասովը, ով աշխատում է ՌԴ դեսպանատանը, որպես դեսպանի զինվորական գծով օգնական,  վարելով դեսպանատանը պատկանող «Հունդայի Տյուքսոն» մակնիշի 04 D 093 AM համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Վթարի հետեւանքով Կուչմասովը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է  Գյումրիի ռազմական հիվանդանոց:

Ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում: