«Ամենամոտ ապագայում Մինսկում հայտնվելու է Երեւանի գործարանի կրկնօրինակը` փոքր չափերով»: Այդ մասին Բելառուսի հեռոիստաընկերությանը հայտնել է կոնյակի գործարանի գլխավոր վարպետ Տիգրան Վիրաբյանը:

«Մեր մայրաքաղաքում արտադրամաս են ստեղծելու, որից բելառուսական խանութներին հայկական իսկական կոնյակ է առաքվելու»,- ասել է նա:

«Ամեն ինչ արտադրվելու է Հայաստանում, հատուկ տարաներով բերվելու է Բելառուս եւ շշալցվելու է այստեղ` իտալական հոսքագծով»,- նշել է նա:

Հայերը պատրաստվում են Բելառուսում տարեկան 2 միլիոն շիշ կոնյակ արտադրել:

Նշենք, որ օլիգարխ Գագիկ Ծառուկյանը ջերմ հարաբերություններ ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, եւ Լուկաշենկոն առաջարկել է գործարան հիմնել Մինսկում: