Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում իրավապահները մարդկային գլուխ են գտել: Քննությունն այժմ պետք է պարզի, թե ում է պատկանում գլուխը:
«Անհայտ տղամարդու կտրված գլուխը գտել են Բորիսովյան լճակից: Նախնական տվյալներով, տղամարդու մահը վրա է հասել մոտ երկու ամիս առաջ»,- հայտնել են իրավապահ մարմիններից:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ներկայումս պարզվում են դեպքի հանգամանքները, գրում է Պրավդա.ռու-ն:




























