Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Օվաջըքի շրջանի զորամասի վրա հարձակման նախապատրաստվող քուրդ զինյալները հայտնաբերվել են զինվորականների ջերմային տեսախցիկներով, որից հետո շտապ օգնական ուժեր են կանչվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մայիսի 22-ի երեկոյան 22։00-ի սահմաններում 5 հոգուց բաղկացած PKK-ի 4 ջոկատներ մոտեցել են Օվաջըքի շրջանի ժանդարմերիայի զորամասի ուղղությամբ։ Զորամասի ջերմային տեսախցիկները արձանագրել են մոտեցող քուրդ զինյալներին, որի մասին արագ հաղորդվել է Թունջելիի ժանդարմերիայի գունդ։
Թունջելիից դուրս եկած Kobra եւ Sikorsky ռազմական ուղղաթիռները դեպքի վայր են հասել՝ իջեցնելով հատուկ նշանակության զորաջոկատներին եւ գնդակոծելով PKK-ի զինյալների խմբերին։
Անակնկալի եկած քուրդ զինյալները կրակ են բացել ուղղաթիռների վրա եւ փորձել հեռանալ բախման վայրից։




























