Հայաստանի խորհրդարանում կայացել է Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների համատեղ փակ նիստը` Սերժ Սարգսյանի առաջարկած համաներման վերաբերյալ:

Նիստից հետո պատասխանելով լրագորղների հարցերին` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հավաստել է, որ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով: «Այդ փոքր քաղաքական ուժերը պիտի միավորվեն»,- նկատել է Ծառուկյանը:

Նա ընդգծել է, որ «Բարգավաճ Հայաստանը» ստորագրել է կոալիցիոն հուշագիրը, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վստահ զգա իրեն միջազգային բանակցություններում:

Հարցին` հնարավո՞ր է արդյոք իր թեկնածությունն առաջադրի 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններին, Ծառուկյանը պատասխանել է. «Այդ մասին հաջորդ դասին...»:

Նշենք, որ ստորագրված հուշագրով կոալիցիոն ուժերը պարտավորվում էին առաջիկա նախագահական ընտրություններում աջակցել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: