Առւետրի եւ սպասարկումների մասին օրենքում փոփոխություններ անելու օրինագիծը` խորհրդարանում մեծ օրակարգում ընդգրկելու հարցը հետաձգվել է 15 օրով:
Օրինագծի հեղինակներն են անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները: Փաստաթուղթը թույլատրում է փողոցում մրգեր եւ բանջարեղեն վաճառել, կարգավորում է դրա մեխանիզմները: Սակայն օրակարգի քվեարկության ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հանրապետականները դեմ են քվեարկելու հարցի ընդգրկմանը: Քանի որ դահլիճում կրքերը թեժացան, հեղինակներն առաջարկեցին հետաձգել հարցի քննարկումը:
Օրինագիծը մշակվել է բացօթյա առեւտրականների բողոքի ակցիաներից հետո: Նրանք մնացել էին առանց աշխատանքի` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի արգելքից հետո:



























