Հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում մայիսի 21-ի առավոտյան հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի սալջարդով բուժօգնության է դիմել 52-ամյա Ռոբերտ Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 06.45-ի սահմաններում՝ իր վարած «ԻԺ-27175» մակնիշի ավտոմեքենայով Ախուրյան գյուղում «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի բախվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:




























